Կառավարությունը դեմ է, որպեսզի դադարեցվի Պաղեստինին ցուցաբերվող ԵՄ օգնությունը, ասել է Իսպանիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Խոսե Մանուել Ալբարեսը։

«Այդ համագործակցությունը պետք է շարունակվի, մենք չենք կարող վախեցնել ՀԱՄԱՍ-ին, որը ԵՄ ահաբեկչական խմբավորումների ցուցակում է, պաղեստինցի բնակչությամբ, Պաղեստինի ինքնավարությամբ կամ ՄԱԿ տեղի կազմակեպություններով»,- ասել է նա իսպանական ռադիոյի հարցազրույցում։

Նա ավելացրել է, որ Պաղեստինը, հավանաբար, լրացուցիչ օգնության կարիք կունենա։

Նրա տեսակետին կողմնակցություն է հայտնել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը, որն այսօր առավոտյան հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Մենք չենք աջակցում օգնության դադարեցմանը, եւ երեկ մենք հստակ հասկացրինք սա Եվրահանձնաժողովին»։