Մյանմայի զինվորականներին մեղադրում են տեղահանված անձանց ճամբարին հյուսիսային Կաչին նահանգում օդային հարվածներ հասցնելու մեջ, տեղեկացրել է AP-ը։

Մունգ Լայ Հքիեթ ճամբարի վրա հարձակման հետեւանքով, ճամբարը գտնվում է Լայզայի հյուսիսային մասում, որտեղ տեղակայված է անկախ Կաչինի ապստամբական բանակի շտաբը, վիրավորվել է մոտ 60 մարդ, տեղեկացրել է Human Rights Watch-ի ներկայացուցիչը։

9 մեծահասակ եւ 13 երեխա է սպանվել ավիահարվածներից։ «Մենք դատապարտում ենք այս անմարդկային սպանությունը»,- ասել է նա։

Kachin News Group-ը տեղեկացրել է, որ զոհվել է ավելի քան 30 տեղահանված անձ։

Մյանմայում անկարգություններ են տիրում այն բանից հետո, երբ 2021թ. փետրվարին զինվորականները տապալեցին Աուն Սան Սու Չժիի ընտրված կառավարությունը։ Այն բանից հետո, երբ խաղաղ ցուցարարները ճնշվեցին ուժի կիրառմամբ, ռազմական կառավարման շատ ընդդիմադիրներ զենք վերցրին, եւ երկիրն այժմ ընկղմված է հակամարտության մեջ։