Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլեւերլին համոզված է, որ Իսրայելը կենտրոնացած է բացառապես ՀԱՄԱՍ-ի ոչնչացման վրա Գազայի հատվածում, այլ ոչ թե «պաղեստինցիների կամ արաբական աշխարհի գրոհների՝ ընդհանուր առմամբ», տեղեկացրել է The Guardian-ը։
Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ի եւ Իրանի միջեւ կապերը լավ հայտնի են, բայց, ինչպես եւ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան հետախուզական տվյալներ չունի, որոնք թույլ կտային ասել, որ Իրանն անմիջականորեն մասնակից է հարձակումներին։ «Մենք գիտենք, որ Իրանը երկար ժամանակ ֆինանսավորել եւ աջակցել է ահաբեկչական խմբավորումներին ամբողջ տարածաշրջանում, ներառյալ ՀԱՄԱՍ-ը։ Արդյո՞ք նրանք անմիջական մասնակցություն ունեցել են կոնկրետ այս գրոհին՝ առայժմ պարզվում է։ Ճշմարտությունն այն է, որ մենք գիտենք, որ Իրանն արդեն երկար ժամանակ կործանարար ազդեցություն է գործում տարածաշրջանում»։
Նրա կարծիքով՝ Իսրայելը չափակցման իրավունք ունի՝ ինքնապաշտպանության նպատակներով, բայց չի նշել, թե ինչպես կարելի է այն որոշել։
«Թայմսի» իր հոդվածում Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ուիլյամ Հեյգը գրել է, որ Իսրայելը կընկնի ՀԱՄԱՍ-ի ծուղակը, եթե նրա պատասխանն այնքան դաժան լինի, որ հանգեցնի պատերազմի ամբողջ Մերձավոր Արեւելքում։
Նա կարծում է, որ «ՀԱՄԱՍ-ը ցանկանում է այս հակամարտությունը վերածել ավելի լայն հակամարտության Իսրայելի եւ արաբական աշխարհի միջեւ», եւ պնդում է, որ արաբական երկրների արտգործնախարարները չեն ցանկանում, որ դա տեղի ունենա։
Հեյգը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի հարձակումների գլխավոր մոտիվը Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի միջեւ պայմանավորվածությունների կարգավորման կանխումն էր՝ ավելացնելով, որ, իր կարծիքով, ներկա պահին գործընթացն անպայման կհետաձգվի։





























