Գերմանիայի դաշնային դատախազը հետաքննություն է սկսել Համասի դեմ՝ Գերմանիայի քաղաքացիների դեմ հանցագործությունների կասկածանքով, գրում է Bild թերթը։

Գերմանիայի ԱԳՆ-ն ավելի վաղ հաստատել էր, որ հարձակման ժամանակ ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգվածների թվում կան նաև Գերմանիայի քաղաքացիներ՝ չհայտնելով ստույգ թվեր։ Առեւանգվածների ընտանիքները դիմել են Գերմանիայի կառավարությանն օգնության համար։

Դատախազը հետաքննություն է իրականացնում ՀԱՄԱՍ-ի նկատմամբ՝ սպանության, կանխամտածված սպանության և պատանդ վերցնելու կասկածանքով, ասվում է զեկույցում։