Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) անհրաժեշտ է համարում հումանիտար միջանցքի բացումը դեպի Գազա «կրիտիկականորեն կարեւոր մատակարարումների» համար։ Ժնեւում կայացած ճեպազրույցում կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Թարիք Յաշարեւիչն ասել է, որ յոթ հիվանդանոցներում անհրաժեշտ նյութերի պաշարներն սպառվել են, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«ԱՀԿ-ն կոչ է անում դադարեցնել բռնությունը։ Անհրաժեշտ է հումանիտար միջանցք՝ մարդկանց կրիտկականորեն կարեւոր մատակարարումներով ապահովելու համար։ ԱՀԿ-ն աշխատում է գործընկեր գործակալությունների հետ»,- ասել է նա։
Անհրաժեշտ նյութերի պաշարները ներկա պահին սպառվել են, նշել է նա։ ԱՀԿ-ն 1 մլն դոլար կուղարկի բժշկական միջոցների գնման համար, ինչը կբավականացնի 500 մարդու։ Ինչպես նշել է Յաշարեւիչը, հոկտեմբերի 9-ի դրությամբ ԱՀԿ-ին հայտնի էր Գազայում վեց բուժաշխատողի զոհվելու մասին։ Չորս բժիշկ վիրավորվել է։ Գրոհների ժամանակ տուժել են ութ առողջապահական օբյեկտ, շտապօգնության ինը մեքենա։
ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման վարչության ներկայացուցիչ Յենս Լարկեն իր հերթին ճեպազրույցում ասել է, որ շաբաթ օրվանից Գազայում վնասվել է չորս դպրոց։ Տներից հեռացել է 187,5 հազար մարդ։ «Տեղահանումը կշարունակվի, քանի որ մարտական գործողությունները շարոնակվում են» ասել է նա։





























