Այս շաբաթ-կիրակի մասնագիտական բուժօգնություն ստանալու նպատակով Միացյալ Նահանգներ են տեղափոխվել լուրջ վնասվածքներով երկու երիտասարդ Լեռնային Ղարաբաղից։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

Դեսպանությունը շնորհակալություն է հայտնել գործընկերներին, որոնք աջակցեցին նրանց տեղափոխմանը Միացյալ Նահանգներ անհետաձգելի բուժման նպատակով։