ՀԱՄԱՍ-ի նպատակն է հնարավորինս շատ մարդկանց պատանդ վերցնել և փոխանակել շարժման բոլոր ձերբակալված կողմնակիցների հետ, որոնք նստած են իսրայելական բանտերում։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է Իսրայելի հետախուզական ծառայության նախկին ղեկավար Նատիվ, հայտնի քաղաքագետ Յակով Կեդմին։

ՀԱՄԱՍ-ի կողմից ձեռնարկված վերջին ռազմական գործողությունները, նրա գնահատմամբ, ուղղված են արաբ և պաղեստինյան բնակչության շրջանում նրա հեղինակության բարձրացմանը։

Բացի այդ, ՀԱՄԱՍ-ը, ամենայն հավանականությամբ, ձգտում է ստիպել Իսրայելին վերացնել Գազայում բաց նավահանգիստ ստեղծելու արգելքը, որը թույլ կտա շարժմանը զենք ձեռք բերել առանց վերահսկողության: Նրանք կատարել են առաջադրանքի առաջին մասը, մոտ 100 պատանդ ունեն։ Հետագա զարգացումները կախված են Իսրայելից»,- նշել է փորձագետը։

Նա հիշեցրել է, որ Համասին միշտ աջակցել է Կատարը, որը ֆինանսավորել և շարունակում է ֆինանսավորել։ Բացի այդ, Թուրքիան միշտ կանգնած է եղել շարժման թիկունքում։

«Համասի քաղաքական գաղափարախոսությունը նույնն է, ինչ «Մուսուլման եղբայրներ» ահաբեկչական կազմակերպությանը, որը ստեղծվել է դեռևս 1920-ականներին Եգիպտոսում։ Ավելին, Էրդողանը պատկանում է նույն գաղափարախոսության թուրքական տարբերակին։ Սա գաղափարական մտերմություն է ստեղծում Թուրքիայի նախագահի և ՀԱՄԱՍ-ի միջև։ Ուստի Էրդողանը միշտ աջակցել է նրանց»,- ընդգծել է Քեդմին։

Նա հիմարություն է համարում, որ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումը կարող է ձեռնտու լինել Ռուսաստանին՝ ԱՄՆ-ի ուշադրությունն Ուկրաինայից շեղելու համար։

«Այս իրադարձությունները չեն շեղի Վաշինգտոնի ուշադրությունն Ուկրաինայից»,- վստահ է փորձագետը։