ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զրուցոել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, հայտնում է Սպիտակ տունը։
Սա, ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, նրանց երրորդ խոսակցությունն է։
«Առաջնորդները մտադիր են քննարկել ԱՄՆ-ի աջակցությունն Իսրայելին և գործընկերների և դաշնակիցների հետ համակարգված ջանքերը՝ ահաբեկչությունից պաշտպանելու Իսրայելն ու անմեղներին և զսպելու այլ թշնամական դերակատարներին՝ Իսրայելի վրա հարձակումն օգտագործելուց», - ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Սպիտակ տունը հավելեց, որ Բայդենը և փոխնախագահ Քամալա Հարիսը հեռախոսազանգից առաջ ազգային անվտանգության թիմերի կողմից տեղեկացվել են իրավիճակի զարգացման մասին։





























