Հոկտեմբերի 9-ին Ժնեւում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գեւորգյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ բնակչության, փախստականների ու միգրացիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Ջուլիետա Վալս Նոյեսին։ Այս մասին հաղորդում են ԱԳՆ-ից։
Վահե Գեւորգյանը պետքարտուղարի տեղակալին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտման քաղաքականությունը եւ մարդու իրավունքների զանգվածային խախտումներն ու ոճրագործությունները։
Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի փախստականների միջազգային պաշտպանության եւ աջակցության հարցերի լայն շրջանակ։





























