Իրաքի և Եմենի բարձրաստիճան ղեկավարները սպառնացել են հարված հասցնել ամերիկյան շահերին, եթե Վաշինգտոնը միջամտի Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի հակամարտությանը, հայտնում է Reuters-ը։
Այս մեկնաբանությունները հնչել են Իսրայելի պատասխան գործողություններին` Միացյալ Նահանգների «ուժեղ» աջակցության և Իսրայելին հավելյալ զինամթերք տրամադրելու և Արևելյան Միջերկրական ծով ականակիր խումբ ուղարկելու՝ ԱՄՆ-ի խոստման ֆոնին, նշում են լրատվամիջոցները:
Երեքշաբթի Եմենում ազդեցիկ հութի շարժման առաջնորդը նախազգուշացրել է, որ շարժումը Գազայի հատվածում ԱՄՆ ցանկացած միջամտության կպատասխանի անօդաչու սարքերով, հրթիռներով և այլ ռազմական միջոցներով։
Նա ասել է, որ շարժումը պատրաստ է համակարգել իր գործողությունները «դիմադրության առանցքի» այլ անդամների հետ, որը ներառում է Իրաքի շիա մահմեդական խմբավորումները և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը:
«Եմենի Հութի շարժումը 2015 թվականից կռվում է Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի դեմ՝ սպանելով հարյուր հազարավոր մարդկանց և թիրախավորելով ռազմավարական թիրախներ Պարսից ծոցում, առաջին հերթին սաուդյան էներգետիկ օբյեկտները:
Եմենը հարաբերական անդորր է վայելում արդեն մի քանի տարի, քանի որ խաղաղ բանակցությունները թափ են հավաքում:
Իրաքում Իրանին մոտ կանգնած իրաքցի ազդեցիկ քաղաքական գործիչ Հադի ալ-Ամիրին և Բաղդադի կառավարությանն աջակցող միջկուսակցական դաշինքի առանցքային դեմքը նույնպես սպառնացել է հարձակվել ամերիկյան թիրախների վրա»,- նշում է լրատվամիջոցը։





























