Իսրայելի Պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ հրետանային կրակ է բացում՝ ի պատասխան Լիբանանի՝ հյուսիսային Իսրայելի ուղղությամբ հրթիռակոծությունների, հայտնում է Times of Israel-ը։

Իսրայելի պաշտպանության բանակը նշել է, որ շուտով ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրի։

Արեւմտյան Գալիլեայում հրթիռակոծության հետեւանքով զոհերի մասին տեղեկություններ չկան։