Նեղ մասնագիտական եւ համալիր բուժումն արտերկրում շարունակելու համար այսօր Իսպանիա է տեղափոխվել պայթյունի հետեւանքով այրվածքներ ստացած մեկ պացիենտ: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Բարձր գնահատելով մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմը եւ այս օրերին կատարած լայնածավալ ու բարդ աշխատանքը` առողջապահության նախարարությունը շարունակում է համագործակցությունն արտասահմանյան գործընկերների հետ:
Ծայրահեղ ծանր վիճակում Երեւանի բժշկական կենտրոններ տեղափոխված շուրջ 2 տասնյակ պացիենտ, որոնց առողջական վիճակը մեր բուժաշխատողների ջանքերի շնորհիվ կայունացել է, տեղափոխվել են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Իտալիայի, Բելգիայի առաջատար բժշկական կենտրոններ` բուժումը շարունակելու։





























