Ռուսաստանը չի ընդգրկվել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կազմում։ 

Տարբեր տարածաշրջանային խմբերից 15 տեղի համար պայքարում էին 17 երկրներ։ Քվեարկության արդյունքում խորհրդի կազմում ընդգրկվել են Բուրունդին, Կոտ դ'Իվուարը, Գանան, Մալավին, Չինաստանը, Ինդոնեզիան, Ճապոնիան, Քուվեյթը, Ալբանիան, Բուլղարիան, Բրազիլիան, Դոմինիկյան Հանրապետությունը, Կուբան, Ֆրանսիան և Նիդեռլանդները, հայտնում է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը:

Այս բոլոր երկրները Մարդու իրավունքների խորհրդում կծառայեն երեք տարի՝ սկսած 2024 թվականի հունվարի 1-ից։

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների խմբից երկու տեղերը երկարացնելու համար պայքարում էին երեք երկրներ՝ Ալբանիան, Բուլղարիան և Ռուսաստանի Դաշնությունը։ Բուլղարիայի՝ Մարդու իրավունքների խորհրդում ընդունելու օգտին քվեարկել է 160 երկիր, Ալբանիայի օգտին՝ 123, իսկ Ռուսաստանին՝ 83 երկիր։