Պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ Իսրայելը Գազայի հատվածի դեմ լայնածավալ հարձակման է գնում, գրում է Times of Israel-ը։

«Ես վերացրել եմ բոլոր սահմանափակումները, մենք վերահաստատել ենք վերահսկողությունը տարածքի վրա և անցնում ենք լայնածավալ հարձակման», - ասել է Գալանտը Գազայի սահմանին գտնվող զորքերին: «Դուք հնարավորություն կունենաք փոխել այստեղի իրականությունը: Դուք տեսել եք գները (որոնք վճարվում են) և դուք կտեսնեք փոփոխություններ։ ՀԱՄԱՍ-ը փոփոխություն էր ուզում Գազայում, այն 180 աստիճանով կփոխվի նրա համեմատ, ինչ նա մտածում էր»:

«Նրանք կզղջան այս պահի համար, Գազան երբեք չի վերադառնա նրան, ինչ եղել է։ Ով էլ որ գա Հոլոքոստից փրկված կանանց գլխատելու և սպանելու, մենք նրան կոչնչացնենք մեր ամբողջ ուժով և առանց փոխզիջման»,- հավելել է Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավարը։