ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Իրանը «մեղսակից է» ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա հարձակմանը, գրում է The Wall Street Journal-ը:
«Նրանք տրամադրել են ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ֆինանսավորման առյուծի բաժինը: Նրանք ուսուցում են տրամադրում, հնարավորություններ են տալիս, աջակցություն են ցուցաբերում և երկար տարիներ կապի մեջ են եղել ՀԱՄԱՍ-ի հետ»,- լրագրողներին ասել է Ջեյք Սալիվանը Սպիտակ տան ճեպազրույցի ժամանակ: «Այս ամենը դեր խաղաց այն ամենի մեջ, ինչ մենք հիմա տեսանք»:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե Իրանը նախապես տեղյակ է եղել հարձակման մասին, թե օգնել է ծրագրել կամ ուղղորդել հարձակումը, Սալիվանն ասել է. «Այս պահին մենք դրա մասին հաստատում չունենք»:





























