Կասկած չկա, որ ՆԱՏՕ-ն «կշարունակի աջակցել Ուկրաինային այնքան, որքան պահանջվի»։ Այս մասին ասել է Նիդեռլանդների պաշտպանության նախարար Կայսա Օլոնգրենը Բրյուսելում, ՆԱՏՕ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ։ Նրանք քննարկելու են օգնությունն Ուկրաինային։
Հարցին, թե կարող է արդյոք Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի հակամարտությունը շեղել Արեւմուտքի ուշադրությունն Ուկրաինայից, նա պատասխանել է.« Մենք այսօր նախագահ Զելենսկու ներկայությամբ կասենք, որ պատերազմն Ուկրաինայում, ռուսական ագրեսիան տարածաշրջանային հակամարտություն չէ, դա միայն Ուկրաինայի խնդիրը չէ։ Մենք կարծում ենք, որ դա նաեւ մեր պարտավորությունն է՝ աջակցել Ուկրաինային, որպեսզի նա կարողանա դիմակայել այդ ագրեսիային, եւ մենք հիանալի հասկանում ենք այն փաստը, որ նրանք կարիք ունեն, որպեսզի մենք դա անենք։ Մենք նրանց պետք ենք ուսուցանման, հնարավորությունների, զինամթերքների համար։ Եվ մենք հաստատակամ ենք մեր աջակցության հարցում»։





























