Ուկրաինային ՆԱՏՕ ցուցաբերելիք աջակցությունը կվերաբերի «հակաօդային պաշտպանությանը»։  Այս մասին ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում, որը կայացել է Բրյուսելում։

Խոսքը հրետանու եւ զինամթերքների մասին է, ՆԱՏՕ-ն ավելացրել է սպառազինությունների արտադրությունը։ Նա Ուկրաինային աջակցությունն անվանել է «բարերար շրջանակ»։

«ՀՕՊ-ը վճռական նշանակություն ունի քաղաքների, տնտեսության պաշտպանության համար, եւ դա կօգնի նրանց տնտեսությանը։ Այդ ժամանակ Ուկրաինայում ամեն ինչ կստացվի»,- ասել է Սթոոլտենբերգը։

Նա հայտնել է, որ իրենց [ՆԱՏՕ-ին] «անհրաժեշտ է աջակցել եւ ավելացնել աջակցությունը», եւ ավելացրել է, որ դաշնակիցներից նոր հայտարարություններ է սպասում այս հանդիպման ընթացքում։