Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր առաջադրումը նոր նախագահական ժամկետի համար կապել է Ուկրաինայում պատերազմի հետ։
Ռումինական Digi24.ro պարբերականի հարցազրույցում նա նշել է, որ եթե պատերազմը շարունակվի, նա կառաջադրվի երկրորդ ժամկետի համար, իսկ եթե ավարտվի, դա չի անի։ «Ես չեմ կարող փախչել պատերազմի ժամանակ»։
Նա նաեւ նշել է, որ չգիտի, թե երբ կավարտվի այս պատերազմը, բայց ենթադրել է, որ այժմ դրա «վերջին փուլն է»։ «Ես գիտեմ, որ մենք հակահարձակման ենք գնում, որ Ռուսաստանը կհեռանա մեր տարածքներից։ Ինձ թվում է, որ ես գիտեմ՝ երբ, բայց եւ չեմ կարող ասել դա ձեզ։ Սա պատերազմի վերջին փուլն է։ Առաջինն օկուպացիան էր, որին հաջորդեց հարձակման դադարեցումը եւ նախաձեռնությունը վերցնելը։ Ինձ թվում է, որ մենք վերջնամասում ենք։ Մենք շատ վախեր ունենք՝ փող, զենք... Բայց մենք վերջնամասում ենք, ամենադժվար մասում»,- ասել է Զելենսկին։





























