Բելգիայի կառավարությունը որոշում է ընդունել մինչեւ 2025թ. Կիեւ ուղարկել F-16 ինքնաթիռներ, տեղեկացրել է պաշտպանության նախարար Լյուդիվին Դեդոնդերը՝ դրանք թվաքանակը չնշելով։

«Բելգիայի կառավարությունը որոշում է ընդունել մինչեւ 2025թ. Ուկրաինա մատակարարել  F-16 ինքնաթիռներ»,- տեղեկացրել  է նա RTL հեռուստաալիքին ՆԱՏՕ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցով գտնվում է Բրյուսելում։ Այցի շրջանակում նա կհանդիպի  բելգիացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որպեսզի քննարկի երկկողմ համագործակցությունը եւ Բելգիայի գալիք նախագահությունը Եվրամիության Խորհրդում։