Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, հոկտեմբերի 19-ին, ընդունել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանության ռազմաօդային, ռազմական եւ պաշտպանական հարցերով նորանշանակ կցորդ, փոխգնդապետ Սերգեյ Նեստերենկոյին, որին ուղեկցում եւ ներկայացնում էր ռազմական եւ ռազմաօդային նախորդ կցորդ, գնդապետ Գեորգի Ֆալկոն:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Դավիթ Տոնոյանը շնորհավորել է փոխգնդապետ Ս. Նեստերենկոյին նոր պաշտոնի նշանակման ու Հայաստանում հավատարմագրման կապակցությամբ եւ հույս հայտնել, որ հայ-ուկրաինական ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը կբարձրանա որակական նոր աստիճանի:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես, ռազմական երկկողմ ու բազմակողմ ձեւաչափի համագործակցության եւ միջազգային զորավարժությունների մասնակցությանն առնչվող հարցեր:




























