Միացյալ Նահանգները կաջակցի Ուկրաինային այնքան, որքան պահանջվի։ Այս մասին ասել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը ՆԱՏՕ երկրների պաշտպանության նախարարների ղեկավարների կոնտակտային խմբի նիստում։
Նրա խոսքով՝ Ուկրաինան «վստահաբար առաջ է գնում եւ շարունակում է ազատագրել կարեւոր տարածքներ ռուսական զավթիչներից»։ «Եվ ներկա մարտերը ընդգծում են այստեղ բոլոր ներկաների կողմից օգնության կարեւորությունն անվտանգության ապահովման գործում։ Մենք պետք է շարունակենք Ուկրաինային տրամադրել այն, ինչը նրան անհրաժեշտ է ընթացիկ խնդիրների լուծման համար»։
Նա տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն օգնության նոր փաթեթ կտրաամդրի Ուկրաինային՝ 200 մլն դոլարի չափով։ «Դրա մեջ կմտնեն AIM-9M զինամթերքներ ՀՕՊ նոր համակարգի համար, որը մենք շուտով կմատակարարենք Ուկրաինա, ինչպես նաեւ հրետանային եւ հրթիտային զինամթերքներ, գերճշգրիտ ավիացիոն զինամթերքներ, հակատանկային միջոցներ եւ սարքավորումներ ռուսական անօդաչուների դեմ պայքարելու համար։ Ամերիկայի պարտավորությունների ընդհանուր ծավալը պատերազմի սկզբից կազմում է մոտ 43,6 մլրդ դոլար։
Եվ ես հպարտ եմ, որ այս կոալիցիան՝ բաղկացած մոտ 50 երկրներից համախմբվել է, որպեսզի ավելի քան 33 մլրդ դոլար հատկացնի Ուկրաինային օգնության համար անվտանգության ոլորտում։ Մեր ավելի քան տասը դաշնակիցներ իրենց ՀՆԱ-ի նկատմամբ տոկոսային հարաբերությամբ Ուկրաինային ավելի են հատկացրել, քան Միացյալ Նահանգները»,- նշել է նա։





























