Ավստրալիան պետք է ամրապնդի իր ռազմական պոտենցիալը Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ավելի բարդ անվտանգային իրավիճակին ընդառաջ, ասել է փոխվարչապետ Ռիչարդ Մարլեսը, տեղեկացրել է Bloomberg-ը։

«Մենք պետք է  այնպես գործելու հնարավորություն ունենանք, որպեսզի ցանկացած հակառակորդ, որը կձգտի գործել մեր շահերի դեմ, խորհրդածելու ժամանակ ունենա»,- ասել է Մարլեսը, որը նաեւ երկրի պաշտպանության նախարարն է։

Նրա խոսքով՝ Ավստրալիայի ազգային անվտանգության շահերը չեն սահմանափակվում նրա սահմաններով, պոտենցիալ հակառակորդները կարող են վնաս հասցնել երկրին՝ «երբեք նրա ափեր դուրս չգալով»։

Նրա մեկնաբանությունները հաջորդել են Ավստրալիայի կառավարության խոշոր վերլուծություններին իր ռազմական պոտենցիալի վերաբերյալ։ Լուրջ փոփոխությունների կոչ է արվել՝ Չինաստանի ուժերի հզորացման ֆոնին։

Կառավարությունը դեռ չի հրապարակել Ավստրալիայի վերջրյա նավատորմի վերլուծությունը, չնայած ենթադրվում է, որ էական փոփոխություններ են կատարվելու ռազմածովային նավատորմի գնումների համակարգում։ Մարլեսն ասել է, որ հաշվետվությունը կհրապարակվի 2024թ. սկզբին։

Նա նշել է, որ երկրի թուլությունը բարձրտեխնոլոգիական արտադրության ոլորտում թույլ չի տալիս Ավստրալիային հասնել ինքնապահովվածության պաշտպանական արտադրությունում։ «Մենք պետք է ունենանք այնպիսի տնտեսություն , որը դուրս գա լեռնարդյունահանման եւ գյուղատնտեսության շրջանակից, որքան էլ որ դրանք կարեւոր են»,- ասել է Մարլեսը՝ նշելով, որ տնտեսական բարդության բացակայությունն  Ավստրալիայում  «իսկական տագնապի զանգ է դարձել»։

Ինչ վերաբերում է  ԱՄՆ-ի հետ Ավստրալիայի դաշինքին, Մարլեսն ասել է, որ Կանբերան կաշխատի ում հետ ասես Սպիտակ տանը՝ 2024թ. ընտրություններից հետո, չնայած ավելացրել է, որ նախկին նախագահ Դոնալդ Թրափի վարչակազմը բնութագրվում էր «անկանխատեսելիությամբ»։