Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել ՀԱՄԱՍ-ին ազատ արձակել բոլոր պատանդներին, որոնք վերցվել են Իսրայելի վրա շաբաթավերջին հարձակման ժամանակ՝ միաժամանակ խորը մտահոգություն հայտնելով Գազայի հատվածի ամբողջական շրջափակման կապակցությամբ:
«Ես աղոթում եմ այն ընտանիքների համար, որոնք ականատես են եղել, թե ինչպես է տոնը վերածվում սգո օրվա և խնդրում եմ անհապաղ ազատ արձակել պատանդներին», - ասել է նա իր ամենշաբաթյա լսարանի ժամանակ: «Նրանք, ովքեր ենթարկվում են հարձակման, իրավունք ունեն պաշտպանվելու, բայց ես շատ անհանգստացած եմ Գազայի հատվածում պաղեստինցիների ամբողջական շրջափակմամբ, որտեղ նույնպես շատ անմեղ զոհեր են եղել»:





























