Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլիվերլին ժամանել է Իսրայել։

«Արտաքին գործերի նախարարն այսօր ժամանել է Իսրայել՝ ցույց տալու Միացյալ Թագավորության անսասան համերաշխությունը Իսրայելի ժողովրդի հետ ՀԱՄԱՍ-ի ահաբեկչություններից հետո», - ասել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ներկայացուցիչը:

«Նա կհանդիպի հարձակումներից փրկվածների և իսրայելցի բարձրաստիճան ղեկավարների հետ՝ ազդարարելու Միացյալ Թագավորության աջակցությունը Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին»: