ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները նախազգուշացրել են լիբանանյան «Հեզբոլահին» Իսրայելում հակամարտությունը սրելուց ձեռնպահ մնալու համար, CNN-ին հայտնել են ամերիկացի պաշտոնյաները:

Վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները ներկայումս չեն հավատում, որ «Հեզբոլահը» կմիանա ՀԱՄԱՍ-ի պատերազմին Իսրայելի դեմ: Նրանք հավատում են, որ նախազգուշացումներն ազդում են, չնայած սահմանին որոշակի սրացման առկայությանը։

ԱՄՆ-ն ազդանշան է ուղարկում «Հեզբոլահին»՝ հեռու մնալ հակամարտությունից մի շարք ուղիներով, այդ թվում՝ Լիբանանի կառավարության և Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրիի միջոցով:

Իսրայելի խնդրանքով Ֆրանսիան ևս դիմել է «Հեզբոլահին», որ իրենք պետք է դուրս մնան պատերազմից և կանխեն հետագա էսկալացիան, հակառակ դեպքում Իսրայելը լրջորեն կարձագանքի, ասել է աղբյուրը։ Այս քննարկումները համաձայնեցված են եղել նաև ԱՄՆ-ի հետ։