Ֆրանսիան արտաքսել է երեք օտարերկրյա քաղաքացիների՝ հակասեմական գործողությունների կամ X-ում մեկնաբանությունների համար, հաստատել է կառավարության ներկայացուցիչը, գրում է The Guardian-ը։

Չորեքշաբթի օրը ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը հայտարարել է, որ ցանկացած օտարերկրացի, որը կմեղադրվի հակասեմական գործողությունների մեջ,  կեցության թույլտվությունը կվերացվի և նա անմիջապես կարտաքսվի։

Ըստ նրա, հանգստյան օրերից սկսած Ֆրանսիայում շուրջ 50 հակասեմական գործողություն է գրանցվել, 20 մարդ ձերբակալվել է։