Գազայի միակ էլեկտրակայանը դադարեց աշխատել վառելիքի սպառումից հետո, չորեքշաբթի CNN-ին ասել է Գազայի էներգետիկայի մարմնի ղեկավար Գալալ Իսմայիլը։
«Ներկայումս Գազայում էլեկտրականություն չկա»,- ասել է Իսմայիլը։
Գազայի հատվածում մարդիկ դեռ կարող են օգտագործել գեներատորներ էլեկտրաէներգիա արտադրելու համար, սակայն սահմանի երկու կողմերում շրջափակման պատճառով սպառվում է վառելիքը, որն անհրաժեշտ է գեներատորները գործարկելու համար, ասել է Իսմայիլը:





























