Եգիպտոսը քննարկել է ԱՄՆ-ի և այլ երկրների հետ Գազայի հատվածի հետ սահմանով մարդասիրական օգնություն տրամադրելու պլանները՝  սահմանափակ հրադադարի ռեժիմի շրջանակում, չորեքշաբթի  հայտնել է Եգիպտոսի անվտանգության երկու աղբյուր, հաղորդում է Reuters-ը:

Օգնությունը կհասցվի Գազայի և Եգիպտոսի Սինայի թերակղզու միջև գործող Ռաֆահ սահմանային անցակետով, հայտնել են գործակալության անանուն աղբյուրները: