Եվրամիությունը ընդլայնել է իր նախազգուշացումը, որ տեխնոլոգիական ընկերությունները պետք է հեռացնեն ՀԱՄԱՍ-ին պաշտպանող կոնտենտներն իրենց հարթակներից, հակառակ դեպքում կենթարկվեն իրավական պատժամիջոցների, գրում է Reuters-ը։

Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո սոցիալական մեդիա ընկերությունները ականատես դարձան հակամարտությունների հետ կապված ապատեղեկատվության բռնկման, ներառյալ կեղծված նկարներն ու սխալ պիտակավորված տեսանյութերը, նշում է գործակալությունը:

Ավելի վաղ ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնը միլիարդատեր Իլոն Մասկին հայտնել էր Իսրայելի վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման անակնկալ հարձակումից հետո  X սոցիալական ցանցում ապատեղեկատվության տարածման մասին՝ կոչ անելով  նրան, համաձայն ԵՄ նոր կանոնների,  հակաքայլեր ձեռնարկել առցանց-կոնտենտի վերաբերյալ։ 

Այժմ Եվրահանձնաժողովը փորձել է հիշեցնել սոցիալական ցանցերի բոլոր ընկերություններին, որ նրանք օրենքով պարտավոր են կանխել ՀԱՄԱՍ-ի հետ կապված վնասակար բովանդակության տարածումը:

«Ինտերնետում շրջանառվող կոնտենտը, որը կարող է կապված լինել ՀԱՄԱՍ-ի հետ, որակվում է որպես ահաբեկչական կոնտենտ, անօրինական է և պետք է հեռացվի ինչպես Թվային ծառայությունների մասին օրենքի (DSA), այնպես էլ  և TCO (Ահաբեկչական առցանց կոնտենտ)-ի կանոնների  համաձայն,- գործակալությանն է ասել  հանձնաժողովի ներկայացուցիչը:-  Հանձնաժողովն ամբողջությամբ կկիրառի DSA-ն և կվերահսկի TCO-ի լիակատար իրականացումը: Հանձնաժողովը հորդորում է առցանց հարթակներինամբողջովին  համապատասխանել ԵՄ կանոններին»:

Նոր ներդրված DSA-ն պահանջում է, որ խոշոր առցանց հարթակները, ներառյալ X-ը և Facebook-ը, հեռացնեն անօրինական կոնտենտները և միջոցներ ձեռնարկեն հանրային անվտանգությանը և քաղաքացիական դիսկուրսին  սպառնացող ռիսկերը վերացնելու համար:

Ցանկացած ընկերություն, որը  կխախտի DSA-ն, սպառնում է տուգանք՝ համաշխարհային շրջանառության մինչև  6%-ի չափով, և  իրավախախտումը կրկնողներին  կարող է  ընդհանրապես արգելվի գործունեությունը Եվրոպայում: