Իշխող «Լիկուդ» կուսակցության աղբյուրի փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Բենի Գանցի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել արտակարգ կառավարություն ստեղծելու մասին, հայտնում է Haaretz-ը։
Աղբյուրը պնդում է, որ որոշվել է, որ Նեթանյահուն, պաշտպանության նախարար Գալանտը և Գանցը կներառվեն ռազմական կաբինետի մեջ։ Գանցի կուսակցության անդամ, Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի նախկին ղեկավար Գադի Էյզենկոտը ռազմավարական հարցերի նախարար Ռոն Դերմերի հետ հանդես կգան որպես դիտորդներ:
Մշտական անվտանգության կաբինետի լիազորությունները, ինչպես նախատեսված է օրենքով, կմնան անփոփոխ։ Գանցի կուսակցությունը կառավարությունում կունենա հինգ նախարար՝ առանց պորտֆելների։





























