Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը կմասնակցի «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում միջազգային համագործակցության երրորդ բարձր մակարդակի ֆորումի բացման արարողությանը։
Ֆորումը կանցկացվի հոկտեմբերի 17-18-ը Պեկինում։
Սի Ծինփինը ֆորումի բացմանը հանդես կգա ծրագրային ելույթով։
Միջազգային համագործակցության «Գոտի և ճանապարհ» բարձր մակարդակի 3-րդ ֆորումի թեման է ««Գոտի և ճանապարհի» շրջանակում բարձրորակ համագործակցություն. միասին հանուն ընդհանուր զարգացման և բարգավաճման»:





























