The Washington Post-ը երեքշաբթի հայտարարել է, որ նախատեսում է կրճատել մոտ 240 աշխատատեղ բաժնետոմսերի կամավոր գնման հաշվին, հաղորդում է Associated Press-ը:

Աշխատակիցներին ուղարկած նամակում ժամանակավոր գործադիր տնօրեն Փեթի Սթոունսիֆերն ասում է, որ թերթը  աճի կանխատեսումների վերաբերյալ «չափազանց լավատես» է եղել վերջին երկու տարիներին և մինչև 2024 թվականն ընկած ժամանակահատվածի համար: «Մենք աշխատում ենք ուղիներ գտնել՝ գալիք տարում մեր բիզնեսն ավելի առողջ հունի մեջ բերելու համար», - գրել է նա:

Սթոունսիֆերը նշել է, որ գնումներ կառաջարկվեն որոշակի պաշտոնների և գերատեսչությունների, սակայն չի նշել, թե դրանք որոնք են։ Ըստ նրա, աշխատակիցները, որոնց հեռացում է սպասվում, կտեղեկացվեն չորեքշաբթի առավոտյան աշխատակազմի ժողովից հետո, և կարող են որոշել մերժել կամ ընդունել աշխատանքից ազատման փաթեթը առաջիկա շաբաթների ընթացքում։

Առաջիկա կրճատումները, որոնք ակնկալվում է, որ կվերաբերվեն  ընկերության 2500-հոգանոց աշխատախմբի մոտ 10%-ի վրա, տեղի են ունենում վերջին շրջանում ընկերությունում կատարված նախորդ, բայց ավելի փոքր կրճատումներից հետո: Անցյալ տարեվերջին և 2023 թվականի սկզբին թերթը մի շարք կրճատումներ ունեցավ, ինչպես նաև կրճատումներ՝ կապված իր կիրակնօրյա ամսագրի փակման հետ։

Երեքշաբթի օրվա հայտարարությունն անակնկալ էր։ The Washington Post Guild փոստային աշխատողների արհմիությունը, գրել է, որ «կատաղած է» այս որոշմամբ:

«Մենք չենք կարող հասկանալ, թե ինչպես The Post-ը, որը պատկանում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկին, որոշեց իր անհետևողական բիզնես ծրագրի և անպատասխանատու արագ ընդլայնման հետևանքները փոխանցել այս ընկերությունը ղեկավարող աշխատասեր մարդկանց», - ասվում է արհմիության հայտարարության մեջ, որ հրապարակվել է X-ի միկրոբլոգում։