ԱՄՆ-ն համալրել է Իսրայելի ռազմապաշարների մի մասը՝ հակահրթիռներ ուղարկելով «Երկաթե գմբեթ» ՀՀՊ համակարգի համար, ճեպազրույցում ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության խոսնակ Ջոն Քիրբին։

Ըստ նրա, հրթիռներն արդեն  Իսրայելում են եղել և տրվել են երկրի բանակի սեփականությանը։

Նա հավելել է, որ լրացուցիչ ռազմական օգնության առաջին տրանշն արդեն հասել է Իսրայել, և այդ գործընթացը կշարունակվի։

ԱՄՆ երկրորդ ավիակիրը շուտով կժամանի Իսրայելին աջակցություն ցույց տալու համար այն բանից հետո, երբ առաջինը տեղակայվեց տարածաշրջանում ՀԱՄԱՍ-ի հարձակումներից հետո, ասել է Քիրբին:

«ԱՄՆ «Dwight Eisenhower» ռազմանավը շուտով կժամանի Միջերկրական ծով՝ նախապես ծրագրված առաքելությամբ և, իհարկե, անհրաժեշտության դեպքում հասանելի կլինի»,- ասել է նա։