Բեռլինն Իսրայելին թույլ կտա օգտագործել երկու Heron դրոնները, որոնք օգտագործում են Գերմանիայի ռազմաօդային ուժերը, ասել է պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, տեղեկացրել է Reuters-ը։

«Մենք կտրամադրենք երկու դրոն, որոնց մասին խնդրել են իսրայելցիները։ Բացի այդ, կան զինամթերքի մասին առաջին խնդրանքները նավերի համար, որոնք մենք հիմա քննարկում ենք իսրայելցիների հետ»,- ասել է Պիստորիուսը, ՝ավելացնելով. «Մենք Իսրայելի կողմից ենք»։

Գերմանիայի կառավարությունը նախաձեռնել է մի քանի քայլեր ՀԱՄԱՍ-ի գրոհից հետո, որպեսզի համերաշխություն արտահայտի եւ փորձի նյութական օգնություն առաջարկել։