Բրիտանիայի կառավարությունը հրամայել է Իսրայելում դիվանագտեների ընտանիքներին հեռանալ երկրից՝ որպես «զգուշության միջոց»։
Արտաքին գործերի նախարարության հայտարարությունում նշվել է, որ բրիտանացի դիվանագետները կմնան երկրում։ «Որպես զգուշության միջոց մենք ժամանակավորապես կրճատում ենք Թել Ավիվում մեր դեսպանության եւ Երուսաղեմում մեր հյուպատոսության աշխատակիցների խնամարկյալների թիվը»,- նշվել է հայտարարությունում։ «Մեր դեսպանությունը եւ հյուպատոսությունը լրիվ կազմով կմնան եւ կշարունակեն հյուպատոսական ծառայություններ մատուցել նրանց, ովքեր օգնության կարիք կունենան»։





























