ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգն ասել է, որ «Իսրայելը մենակ չէ», դաշինքը խոստացել է աջակցել Իսրայելին Բրյուսելում ՆԱՏՕ պաշտպանության նախարարների հանդիպման երկրորդ օրը։
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը ՆԱՏՕ գծով գործընկերներին տեսազանգի միջոցով տեղեկացրել է «այն գազանությունների մասին, որոնք կատարել է ՀԱՄԱՍ-ը իսրայելցի քաղաքացիական անձանց եւ ՆԱՏՕ գծով մի քանի դաշնակիցների քաղաքացիների դեմ»։
Սթոլտենբերգն ասել է, որ դաշինքը «ամենավճռական ձեւով դատապարտել է ահաբեկչական գրոհները»։ ՆԱՏՕ գծով դաշնակիցները «համերաշխություն են հայտնել Իսրայելին՝ հստակ հասկացնելով, որ նա չափակցված ձեւով պաշտպանվելու իրավունք ունի այդ չարդարացված ահաբեկչական գրոհներից», եւ ՀԱՄԱՍ-ին կոչ են արել «անհապաղ» ազատ արձակել բոլոր պատանդներին։
«Ոչ մի ազգ կամ կազմակերպություն չպետք է փորձի օգտվել իրավիճակից կամ սրել այն»,- նշել են նրանք։
ՆԱՏՕ պաշտպանության նախարարները հանդիպում են դաշինքի Բրյուսելի կենտրոնակայանում, որպեսզի քննարկեն իրավիճակն Իսրայելում, ինչպես նաեւ պատերազմն Ուկրաինայում։





























