Sputnik-ի լրագրողը և նրա կինը վիրավորվել են ուկրաինական զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարվածից Բելգորոդի մոտ, իսկ նրանց 4-ամյա դուստրը զոհվել է, ասել է «Россия Сегодня» մեդիա խմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելևը, փոխանցում է «ՌԻԱ նովոստին»
«Ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով մեր աշխատակիցը՝ 29-ամյա Խայբար Ակիֆին, ով աշխատում է Sputnik-ի աֆղանական խմբագրությունում, և նրա ռուս կինը՝ Օլեսյան, ծանր վիրավորվել են և գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Հսկայական ողբերգություն է տեղի ունեցել. Մահացել է նրանց 4-ամյա դուստրը՝ Ամինան»,- ասել է նա։
Մեդիա խմբի գլխավոր տնօրենը նշել է, որ Ռուսաստանի խաղաղ գյուղերի վրա այս ահաբեկչությունը Կիևը ձեռնարկել է հուսահատությունից՝ ի պատասխան այն ամենի, ինչ կատարվում էր ճակատներում։ Այժմ ամեն ինչ արվում է ընտանիքին օգնելու, աջակցելու, բուժելու և ապագան նախանշելու համար, պարզաբանել է նա։ Վիրավորներին Մոսկվա տեղափոխելու հարցը լուծվում է:





























