Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը ժամանել է Բաղդադ։ Այցի շրջանակներում նա հանդիպել է Իրաքի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քասիմ ալ-Արաջիի հետ։

Իրանցի բարձրաստիճան դիվանագետը Բաղդադ մեկնելուց առաջ լրագրողներին ասել է, որ «Արևմտյան Ասիայի տարածաշրջանի բոլոր խնդիրների բուն պատճառը սիոնիստական ​​ռեժիմի օկուպացիան է»:

Ավելի վաղ Լիբանանում Իրանի դեսպանը հայտարարել էր, որ, հաշվի առնելով Պաղեստինում տեղի ունեցող իրադարձությունները և դրանց վտանգավոր հետևանքները, Ամիր-Աբդոլլահյանը նախատեսում է շրջագայել տարածաշրջանի երկրներ՝ քննարկելու իրավիճակը։ Բաղդադից հետո նա կայցելի նաեւ Բեյրութ։