Մենք կոչնչացնենք նրանց, ովքեր կառավարում են հատվածը (Գազա - խմբ.), իսկ նրանք, ովքեր մնան այնտեղ, կհասկանան, որ ավելի լավ է չվնասել Իսրայել պետությանը։ Դրա համար շատ ժամանակ կպահանջվի: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալեւին, փոխանցում է Вести Израиль-ը։
«Մեզ անհրաժեշտ կլինի զսպվածություն և սառնասրտություն, միասնություն և համերաշխություն՝ թշնամուն մահացու հարված հասցնելու համար։ Մենք բոլորս ձգտում ենք դրան: Մենք կոչնչացնենք ՀԱՄԱՍ-ը մինչև հիմքը և հարավային Իսրայելի բնակիչներին կապահովենք խաղաղ ու հանգիստ կյանքով»,- ասել է նա։




























