Ամերիկյան A-10 հարվածային ինքնաթիռների էսկադրիլիան վայրէջք է կատարել Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Իսրայելին պաշտպանելու և Մերձավոր Արևելքում նրա թշնամիների հետագա ագրեսիան զսպելու համար, գրում է «Իսրայելի ձայն»-ը։

Մինչդեռ Սպիտակ տան խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ ԱՄՆ-ը չի ծրագրում կռվել Իսրայելի կողմից, իսկ Երուսաղեմը ռազմական օգնություն չի խնդրում Վաշինգտոնից, հայտնում է Сегодня в Израиле-ն։

«Իսրայելցիների կողմից ոչ մի մտադրություն, պլան և, անկեղծ ասած, ցանկություն չկա, որ մեր մարտական ​​զորքերը մասնակցեն այս հակամարտությանը»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։