Համասի կողմից վերահսկվող Գազայի առողջապահության նախարարությունը նոր տվյալներ է հաղորդել պաղեստինյան անկլավի բնակիչների մահվան մասին։ Այս տեղեկատվության համաձայն՝ Իսրայելի օդային և հրետանային հարձակումների արդյունքում զոհվել է 1537 մարդ, այդ թվում՝ 276 կին և 500 երեխա, հայտնում է ՌՕՈւ-ն։

6612 պաղեստինցի վիրավորվել է տարբեր աստիճանի ծանրության, հայտնում է գործակալությունը։

BBC-ն պարզաբանում է, որ չի կարողանում հաստատել այս տեղեկությունը անկախ աղբյուրներից։