Թուրքիայի խորհրդարանը Իսրայելին և Պաղեստինին կոչ է արել անհապաղ բանակցություններ սկսել Գազայի ճգնաժամի խաղաղ կարգավորման շուրջ՝ հիմնված երկու պետության կարգավիճակի ճանաչման վրա։ Այս մասին ասվում է պաղեստինա-իսրայելական հակամարտության սրմանը նվիրված հատուկ նիստում թուրք օրենսդիրների ընդունած բանաձեւում։
«Մենք կոչ ենք անում Պաղեստինին և Իսրայելին անհապաղ բանակցություններ սկսել խաղաղ կարգավորման շուրջ՝ երկու պետականության վրա հիմնված արդար և տեւական լուծման հասնելու համար»,- ասվում է փաստաթղթում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Այն նշում է, որ Գազայի ճգնաժամը լրջորեն սպառնում է տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը և վտանգում է տարածվել այլ շրջաններ։
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուրման Քուրթուլմուշն իր հերթին Իսրայելին կոչ է արել արագ դադարեցնել Գազայի օկուպացիան և ճանաչել Պաղեստինը միջազգային հանրության կողմից։ «Պաղեստինի լիովին անկախ, ինքնիշխան պետությունը, որի մայրաքաղաքը Արևելյան Երուսաղեմն է, պետք է անպայման ստեղծվի 1967 թվականի սահմաններում և ճանաչվի միջազգային հանրության կողմից», - ասել է Քուրթուլմուշը խորհրդարանական հանդիպման բաց հատվածում։





























