Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Լիբանանում գտնվող իր քաղաքացիներին հորդորել է հեռու մնալ երկրի հարավից՝ իսրայելական և պաղեստինյան ուժերի միջև մարտերի պատճառով և խորհուրդ է տվել նրանց մնալ Լիտանի գետից հյուսիս։
«Լիբանանի մեր քաղաքացիներին խորհուրդ է տրվում լինել զգույշ և, հնարավորության դեպքում, հեռու մնալ Լիտանի գետից հարավ գտնվող շրջաններից», - ասվում է X միկրոբլոգում Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։





























