ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենն ուրբաթ օրն արաբական մայրաքաղաքներով շրջայցի մեկնել ՝ փորձելով ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրա, այն ժամանակ, երբ Իսրայելը  Գազայի հատվածի վրա հավանական զանգվածային հարձակում է պատրաստում, հայտնում է AFP-ն։

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետն Ամմանում կհանդիպի Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի՝ ԱՄՆ երկարամյա գործընկերոջ և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ, նախքան Կատար, Սաուդյան Արաբիա, Եգիպտոս և Արաբական Միացյալ Էմիրություններ այցելելը:

Նախօրեին Բլինկենը ժամանել էր Թել Ավիվ, որտեղ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի անակնկալ հարձակումից հետո Իսրայելին անսասան աջակցություն  էր խոստացել։

Կատարը, որտեղ Բլինկենը կմեկնի Հորդանանից անմիջապես հետո, երկարամյա կապեր ունի ՀԱՄԱՍ-ի հետ և դիտվում է որպես պատանդների ազատ արձակման միջնորդ:

«Մենք կշարունակենք ճնշում գործադրել երկրների վրա՝ օգնելու կանխել հակամարտության տարածումը և օգտագործել իրենց ազդեցությունը ՀԱՄԱՍ-ի վրա՝ պատանդներին անհապաղ և անվերապահ ազատ արձակելու համար», - հինգշաբթի ուշ երեկոյան Թել Ավիվում ասել է Բլինկենը: «Մենք նաև կքննարկենք, թե ինչպես կարող ենք շարունակել իրականացնել տարածաշրջանի համար մեր դրական տեսլականը, որն ավելի խաղաղ է, ավելի բարգավաճ, ավելի անվտանգ և ավելի ինտեգրված»:

ԱՄՆ պաշտոնյաներն աշխատում են Եգիպտոսի հետ, որը նույնպես սահմանակից է Գազայի հատվածին, Գազայի հատվածից անվտանգության միջանցք ստեղծելու ծրագրի վրա:

Բլինկենն ասել է, որ Իսրայելի հետ քննարկել է «քաղաքացիների, ովքեր ցանկանում են լքել Գազայի հատվածը, անվտանգ անցման հնարավորությունը»:

Գրեթե 88-ամյա Աբասը, որի Պաղեստինի ինքնավարությունը Հորդանան գետի Արևմտյան ափում փոքր ինքնավարություն է վայելում, ՀԱՄԱՍ-ի վաղեմի թշնամին է, որի վերահսկողությունը Գազայի հատվածի վրա հանգեցրել է Իսրայելի 17-ամյա շրջափակմանը:

Միացյալ Նահանգները, նախագահ Ջո Բայդենի և այլ դեմոկրատների օրոք, մեծ մասամբ աջակցել է Պաղեստինի ինքնավարությանը` այն դիտելով որպես Իսրայելի հետ երկարաժամկետ խաղաղության լավագույն տարբերակ:

Սակայն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկար ժամանակ փորձում է երկրորդ պլան մղել Պաղեստինի ինքնավարությանը և Աբասին՝ ասելով, որ ինքը բավականաչափ հանձնառու չէ դադարեցնել բռնությունները, իսկ Իսրայելի ծայրահեղ աջ կառավարությունը մերժում է երկու պետությունների հիման վրա լուծման հեռանկարը:

Աբբասը հակամարտության վերաբերյալ իր առաջին հրապարակային հայտարարություններն արել է հինգշաբթի՝ թագավոր Աբդալլահի հետ հանդիպումից հետո։ Նա կոչ է արել «անհապաղ դադարեցնել համապարփակ ագրեսիան Պաղեստինի ժողովրդի դեմ» և մերժել է «երկու կողմերի խաղաղ բնակիչների սպանության կամ դաժան վերաբերմունքի պրակտիկան»:

Բլինկենն ավելի վաղ հեռախոսով խոսել է Աբասի հետ՝ կոչ անելով նրան դատապարտել բռնությունը և պահպանել կայունությունը Հորդանան գետի Արևմտյան ափում: