Մեծ Բրիտանիան պաշտպանում է Իսրայելի պաշտպանության բանակի՝ (ՑԱԽԱԼ) ավելի քան 1 միլիոն պաղեստինցիների Գազայի հարավային հատված տարհանելու վերաբերյալ որոշումը։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շապսը։

Նա ասել է, որ Մեծ Բրիտանիան չգիտի Իսրայելի ծրագրի մանրամասները, և սխալ կլինի ենթադրել, որ ամեն ինչ անմիջապես տեղի ակնթարթային կերպով՝ 24 ժամվա ընթացքում:

«Մեծ Բրիտանիայի կառավարությունն աջակցում է և՛ այս կերպ պաշտպանվելու Իսրայելի իրավունքը, և՛ այն, որ Իսրայելը նախազգուշացնում է ռազմական գործողությունների մասին, որպեսզի մարդիկ կարողանան հեռանալ: Սա բացարձակապես ճիշտ է»:

Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ի զինյալները «թաքնվում են խաղաղ բնակչության մեջ՝ օգտագործելով նրանց որպես կենդանի վահան», և նրանք չեն զգուշացրել իսրայելցիներին «նախքան սկսել են կտրել նրանց գլուխները»։ «Նախագահ Բայդենից սկսած՝ բոլորը հասկացրեցին, որ Իսրայելը պետք է հետևի միջազգային իրավունքին, և ես կարծում եմ, որ մարդկանց նախազգուշացնելը լավ սկիզբ կլինի, որ այն տարածքը, որտեղ նրանք գտնվում են, հնարավոր է, լինի հարձակման մաս, որի ընթացքում իսրայելցիները փորձում են բռնել ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներին»: