Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Իսրայելի և Գազայի հատվածի միջև պատերազմը։

Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկվել են տարածաշրջանում հումանիտար իրավիճակը, կայունության ապահովմանն ուղղված ջանքերն ու քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն իսրայելա-պաղեստինյան հակամարտության շրջանակներում։

Էրդողանն ասել է, որ Գազայում անմեղ քաղաքացիների նկատմամբ մարդու իրավունքների խախտումներն անընդունելի են։ Նրա խոսքով` Թուրքիան ջանքեր է գործադրում պաղեստինցիներին օգնություն հասցնելու համար։ Նա նշել է, որ արեւմտյան երկրները պետք է քայլեր ձեռնարկեն լարվածությունը նվազեցնելու համար եւ հեռու մնան խաղաղությանը չծառայող քայլերից։ Էրդողանն ասել է, որ միջազգային հանրությունը պետք է լսի Թուրքիայի առաջարկները, որոնք հիմնված են երկու պետությունների ստեղծման լուծման վրա՝ խնդրին վերջնականապես վերջ տալու համար: