Պենտագոնը պատրաստ է լրացուցիչ ռազմական ուժեր ուղարկել Իսրայել, Թել Ավիվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։ Նա ասել է, որ ԱՄՆ-ն Իսրայելին է փոխանցել զինամթերք, հակաօդային պաշտպանություն և այլ սարքավորումներ և ռեսուրսներ։
«Սա չեզոքության, կեղծ համարժեքության կամ աններելիի համար արդարացումների ժամանակը չէ», - ասել է Օսթինը. «Ահաբեկչությունը երբեք արդարացում չունի։ Եվ սա հատկապես ճիշտ է ՀԱՄԱՍ-ի չարիքի մասին»:
Նրա խոսքով՝ «յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է կայուն խաղաղություն և անվտանգություն տարածաշրջանում, պետք է դատապարտի և մեկուսացնի ՀԱՄԱՍ-ը»:
Օսթինն ընդգծել է, որ «ցանկացած երկրի կամ խմբի, որը կփորձի օգտվել այս վայրագությունից... Մենք ասում ենք՝ պետք չէ՛»:




























