ԱՄՆ-ը կհամոզվի, որ Իսրայելն ունենա այն ամենը, ինչ անհրաժեշտ է իրեն պաշտպանելու համար։ Պենտագոնի ղեկավարն այսպես է պատասխանել Իսրայելի հյուսիսում «Հեզբոլլահի» դեմ պայքարում ամերիկյան զորքերի հնարավոր ներգրավվածության մասին հարցին։

«Ես չեմ ենթադրի, թե ինչ կարող է տեղի ունենալ ապագայում», - ասել է նա՝ հավելելով, որ «մի՛ սխալվեք, Միացյալ Նահանգները կհամոզվի, որ Իսրայելն ունենա այն ամենը, ինչ անհրաժեշտ է իրեն պաշտպանելու համար»:

Նրա խոսքով՝ Պենտագոնն արդեն ուղարկում է «զինամթերք, հակաօդային պաշտպանության և այլ սարքավորումների ռեսուրսներ», ինչպես նաև լրացուցիչ «Երկաթյա գմբեթ»-ի համար որսափող սարքեր»՝ Իսրայելի կյանքը փրկելու համար:

Պաշտպանության նախարարը նաև ասել է, որ ԱՄՆ պաշտոնյաները «կշարունակեն սերտորեն համագործակցել Իսրայելի հետ՝ օգնելու ապահովելու ՀԱՄԱՍ-ի ճիրաններում հայտնված անմեղ տղամարդկանց, կանանց և երեխաների ազատ արձակումը, այդ թվում՝ ամերիկացի քաղաքացիների»:

Պատասխանելով Իսրայելի ավիահարվածների հետևանքով Գազայի հատվածում խաղաղ բնակիչների զոհերի մասին մտահոգությունների մասին՝ Օսթինն ասել է. «Իսրայելը իրավունք ունի պաշտպանվելու... Ես երկար տարիներ աշխատել եմ իսրայելական ուժերի հետ, և իմ փորձն այն է, որ նրանք պրոֆեսիոնալ են, կարգապահ և ճիշտ բաների վրա կենտրոնացած։ Սա վճռականության, ոչ թե՝ վրեժխնդրության, վճռականության, ոչ՝ խուճապի, անվտանգության, ոչ թե՝ հանձնվելու ժամանակ է»,- ասել է նա։