Հյուսիսային Ասիայում հեղուկ բնական գազի գնորդները դադարեցնում են ձմռանը վառելիք գնելու ծրագրերն այն բանից հետո, երբ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունը մեծացրեց մատակարարման ռիսկերը՝ հանգեցնելով համաշխարհային գների աճի, գրում է Bloomberg-ը։

 Գները բարձրանում են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի սպառնալիքի ֆոնին Մերձավոր Արևելքում, որտեղ գտնվում են գազի խոշոր արտահանողները և առևտրային հանգույցները: Միևնույն ժամանակ, շուկան հետևում է Chevron ընկերության և Ավստրալիայի աշխատավորների արհմիությունների միջև բանակցություններին՝ հաջորդ շաբաթ սկսվող գործադուլներից խուսափելու համար, հայտնում է գործակալությունը:

Ասիայում հեղուկ բնական գազի գնորդները սպասում են գների անկմանը, նախքան ձմռան համար ավելի շատ պաշարներ պատվիրելը, երբ ջեռուցման վառելիքի պահանջարկը կհասնի առավելագույնի։

Գների աճն արտացոլում է առաջարկի հետ կապված մտահոգությունները, որոնք կարող են չիրականանալ և չեն արտացոլում գնումների ծավալների աճը։ Ճապոնիան արդեն գնել է զգալի քանակությամբ հեղուկ գազ, իսկ Հարավային Կորեան հետաձգել է տարեսկզբի համար նախատեսված ձմեռային մատակարարումները, ասել է Rystad Energy գազի և ՀԲԳ  շուկայի վերլուծաբան Մասա Օդական։

Միշտ հավանականություն կա, որ ցուրտ ձմեռը կարող է մեծացնել պահանջարկը, բայց ներկրողները, կարծես թե, պատրաստ են ջեռուցման սեզոնի մեկնարկին, ասել է նա: