Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնում  է, որ պայթյունի հետևանքով աննշան վնաս է հասցրել Լիբանանի հետ սահմանին գտնվող անվտանգության պատի մի հատվածին՝ հյուսիսային  Հանիթա կիբուցի տարածքում, հաղորդում է Times of Israel-ը:

Ըստ ՑԱԽԱԼ-ի ներկայացուցչի, զորքերը հրետանային կրակ են բացել Լիբանանի վրա այդ շրջանում։

Հանիթայում ներթափանցման մասին տագնապ է հայտարարվել, և Իսրայելի պաշտպանության բանակը ստուգում է տարածքը՝  հնարավոր ներթափանցման կասկածյալներին հայտնաբերելու  համար, ասվում է հաղորդման մեջ։